Խաղաղություն հոգուդ, սիրելի՛ Դավիթ․ Հայաստանում ֆրանսիական համալսարան

Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամը սգում է ևս մեկ ուսանողի մահ՝ Դավիթ Պողոսյանը։ Նա ընդունվել էր ՀՖՀՀ 2019թ․-ին, մեկ կիսամյակ սովորելուց հետո մեկնել էր ծառայության։

«Կյանքով ու եռանդով լեցուն, Հայաստանի ապագան իրենց մեջ կրող այս երիտասարդների՝ մեկը մյուսին հաջորդող կորուստները սարսափելի են։ Դավիթ Պողոսյանը հերոսացավ իր հայրենիքի համար։ ՀՖՀՀ-ի ողջ անձնակազմը ցավում է այս անդառնալի կորստի համար։ Մտովի և մեր աղոթքներով նրա ծնողների, ընտանիքի և ընկերների հետ ենք։ Խաղաղություն հոգուդ, սիրելի՛ Դավիթ»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել