Վարչապետի որոշմամբ Տաթև Անտոնյանը նոր պաշտոն է ստացել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 21-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

« Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի
N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Տաթև Անտոնյանի դիմումը՝

1. Տաթև Անտոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ25-Ղ1-1)։

2. Տաթև Անտոնյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ի որոշմամբ Տաթև Անտոնյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պաշտպանական քաղաքականության բաժնի պետի պաշտոնից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել