Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Արենի համայնքի սիրելի բնակիչներ,
Ելնելով Արցախի հանրապետության շուրջ ստեղծված պատերազմական իրավիճակից՝ ես իմ բաժին հաղթանակը կերտելու նպատակով կամավորագրվում եմ հայրենիքի սահմանների պաշտպանության սուրբ գործին: Միաժամանակ կոչ եմ անում կամավորության սկզբունքով անդամագրվել ստեղծվող «Արենի» ջոկատին:
Ցանկացողները կարող են դիմել Արենիի համայնքապետարան կամ բնակավայրերում վարչական ղեկավարներին մինչև ս/թ հոկտեմբերի 23-ը, ժամը՝ 24:00»։