Ջրի անվտանգության հարցը՝ ԱԱՏՄ ուշադրության կենտրոնում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են.

«ՀՀ-ում ռազմական դրության ընթացքում բնակչության շրջանում աղիքային վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ ջրային բնույթի բռնկումների կանխարգելման նպատակով ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը լրացուցիչ միջոցառումներ է իրականացնում։

Հարուցվել է մեկ տասնյակից ավելի վարչական վարույթ, որոնց շրջանակում կատարվել են կրկնակի հետազոտություններ, դիտարկվել է առանձին բնակավայրերի ջրամատակարարման համակարգը։

Որպես «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենսդրության պահանջների պահպանման ու սանիտարահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին՝ ԱԱՏՄ-ն իրավասու է, մասնավորապես, արձանագրվող շեղումների դեպքում կենցաղային, տնտեսական, արտադրական, տեխնիկական կարիքների համար ջրի օգտագործումը կասեցնելու մասին կարգադրագիր տալ, մինչեւ շեղումները բացառվեն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել