75-ամյա Մարուսյա տատին և Գառնիկ պապին իրենց կովը մորթել-վաճառել ու 100․000 դրամ են փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Նոր Սեմյոնովկա համայնքի ֆեյսբուքյան էջը հայտնում է․ «Մեր գյուղի ամենատարեցներից՝ 75-ամյա Մարուսյա տատին ու նախկին զինծառայող Գառնիկ պապին իրենց կովը մորթել-վաճառել ու 100․000 դրամ են փոխանցել www.1000plus.am Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

Արևշատություն ձեզ, Թարթարյանց զույգ, դուք արժանի եք մեծագույն Հարգանքի։

Ու թող ձեր օրինակը վարակիչ լինի բոլորի համար»,-նշված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել