Կանայք հանձն են առնում հաղթանակից անմիջապես հետո երեխաներ լույս աշխարհ բերել

Վերջին օրերին սոցհարթակներում կանայք ու աղջիկները շատ երեխաներ ունենալու կոչեր են անում։ Հանրային խորհրդի մամուլի քարտուղար Լուսինե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ընկերուհիներս՝ չորս կողմից, շատ հստակ ու գիտակցված որոշում ունեն, որ եթե Աստված կամենա, հաղթանակից անմիջապես հետո երեխաներ պիտի լույս աշխարհ բերեն, որովհետև երբեք ու երբեք թշնամու մտքի ծայրով թույլ չեն տա անցնի կասկած, թե մենք մի օր կպակասենք:
3-ն ունեցողը 4-րդն է ուզում, 2 աղջիկ ունեցողը՝ ևս 3 տղա, 1-ն ունեցողը՝ ևս գոնե 3-ը..․

Նախ՝ ինձ թվաց, թե նրանք բացառություններ են, իսկ հետո այնքան շատ լսեցի նույն բառերը. «Էլ չեմ մտածում՝ բա ո՞նց եմ պահելու: Թող մեր միակ «հոգսը» դա լինի»:
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ բոլոր «ճակատներում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել