Արսեն Թորոսյանի հրամաններով 4 հիվանդանոց կվերապրոֆիլավորվի՝ միայն կորոնավիրուսով հիվանդներին բուժօգնություն ցուցաբերելու համար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հոկտեմբերի 14-ին հրամաններ է ստորագրել, որոնց համաձայն մի քանի հիվանդանոցներ կվերապրոֆիլավորվեն՝ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված։

Մասնավորապես՝ «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց», «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերությունները, «Սպիտակի բժշկական կենտրոն», «Վեդու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցային մասնաշենքում տեղակայված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները կվերապրոֆիլավորվի և նույն մասնաշենքում կկազմակերպվի միայն նոր կորոնավիրուսի հիվանդության (COVID-19) ախտորոշումը հաստատված պացիենտների բժշկական օգնությունը և սպասարկումը:

«Հիվանդանոցային բուժօգնություն ստացող պացիենտներին առողջական վիճակի գնահատումից հետո դուրս գրել՝ հետագա հսկողությունը կազմակերպելով տեղամասային պոլիկլինիկաներում կամ տնային պայմաններում: Այն պացիենտները, ովքեր ունեն հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտություն, կազմակերպել նրանց տեղափոխումը համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այլ բժշկական կազմակերպություններ»,-ասված է հրամաններում։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել