«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 20-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 21-ը՝ ժամը 18.00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի, Կայք, Լուսագյուղ, Սարալանջ, Ծաղկահովիտ, Վարդաբլուր, Նիգավան, Չքնաղ, Ծիլքար, Կանիաշիր, Վարդենիս, Երնջատափ, Ռյա-Թազա, Լեռնապար, Ափնա, Գեղարոտ, Շենավան, Հարթավան, Արագած, Քուչակ, Արայի, Վարդենուտ, Շողակն, Ծաղկաշեն, Ալագյազ, Մադունց գյուղերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների և ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 20-ին ժամը 09.00-ից մինչև հոկտեմբերի 21-ը՝ ժամը 19.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրությունում: