Բազմաթիվ երեխաներ ընտանիքների հետ շաբաթներ շարունակ տառապում են ծայրահեղ հոգեբանական տրավմաներից և վշտից. ՅՈՒՆԻՍԵՖ

Լեռնային Ղարաբաղում և դրա սահմաններից դուրս շարունակվող հակամարտությունն անընդունելի սպառնալիք է երեխաների համար։ Այս մասին նշվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարության մեջ։

Երեխաների մահվան և վիրավորման բազմաթիվ դեպքերին զուգահեռ՝ վնասվել կամ փլուզվել են հարյուրավոր տներ և դպրոցներ։ Բազմաթիվ երեխաներ ընտանիքների հետ շաբաթներ շարունակ տառապում են ծայրահեղ հոգեբանական տրավմաներից և վշտից։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը խստագույնս հորդորում է, որ պետք է հավատարիմ մնալ հումանիտար հրադադարին, որին երկու կողմն էլ համաձայնել էր հոկտեմբերի 9-ին: Երեխաները, ընտանքիները, քաղաքացիական հաստատությունները պետք է պաշտպանված լինեն մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի տառին համապատասխան։ Ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումը բոլոր երեխաների լավագույն շահն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել