Հումանիտար հրադադարի հերթական խախտումը գրանցվեց ժամը 19։00-ին։ Այս մասին հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Նշանակետում Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքն է։
Ադրբեջանը «Սմերչ» կասետային ռումբերով հրթիռակոծել է համայնքը, նախնական տվյալներով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ։