Գեներալ-մայորի կոչում՝ կորպուսների հրամանատարներ Արայիկ Հարությունյանին, Արտակ Բուդաղյանին, գեներալ-գնդապետի կոչում՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյբուքյան իր էջում գրում է․

«Հանրապետության նախագահին միջնորդություն եմ ներկայացրել ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արայիկ Հարությունյանին գեներալ-մայորի, ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին գեներալ-մայորի, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհելու մասին»։

Լուսանկարում՝ Օնիկ Գասպարյանը, Արտակ Բուդաղյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել