Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ձեր բազմաթիվ հարցերին իպատասխան ցանկանում եմ տեղեկացնել, որ ադրբեջանաթուրքական ագրեսիայի և պաշտպանության բանակի հերոսական հակազդեցության այս օրերին ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են ուժերի գերլարումով։
Վնասված զինտեխնիկայի վերանորոգումից մինչև հարվածային և պաշտպանական միջոցների արտադրություն, փորձանմուշների ռազմական իրավիճակներում փորձարկումներից մինչև նոր խնդիրների լուծում։
Ասվածը նաև վերաբերվում է հարվածային և հետախուզական ԱԹՍ-ների մշակումներին։
Ցավոք չեմ կարող ավելի մանրամասն տեղեկություն հաղորդել, սակայն կարող ենք փաստել, որ շատ աշխատանքներ 24-ժամյա ջանքերի շնորհիվ պլանավորվածից անգամներ ավելի մեծ տեմպերով են արվում, որպեսզի օր առաջ հասանելի դառնան զինված ուժերին»։