Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իտալիայի դեսպանի հետ

Մայր Աթոռի տեղեկատվական համագարգից հայտնում են.

«Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ
ՀՀ-ում Իտալիայի դեսպանի հետ

Հոկտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին։

Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնեց դեսպանին Հայաստանում իրականացրած առաքելության համար՝ գնահատելով վերջինիս ներդրած ջանքերը երկու երկրների համագործակցության սերտացման և ժողովուրդների միջև կապերի առավել ամրապանդման գործում։ Վեհափառ Հայրապետն անդրադարձավ նաև երկու ժողովուրդների պատմական առնչություններին, որոնց համար բոլոր ժամանակներում ամուր հիմք է հանդիսացել քրիստոնեական հավատը և որդեգրված քրիստոնեական արժեքները։

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողություններին, հումանիտար հրադադարի պայմանավորվածության խախտման հետևանքով ստեղծված իրավիճակին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել