Կապանի բժշկական կենտրոնը հայտարարում է, որ սոցիալական ցանցերում շրջանառվում է Կապանի ԲԿ-ում գտնվող վիրավոր զինծառայողների ցուցակ, որը չի համապատասխանում իրականությանը։
«Հորդորում ենք բնակչությանը լինել զգոն, օգտվել միայն պաշտոնապես հաստատված տեղեկատվությունից։
Խնդրում ենք զերծ մնալ ավելորդ լարվածություն և խուճապ առաջացնելուց»,-ասված է հայտարարության մեջ։