Ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը հայտնում է, որ Բելառուսը շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին:
«Հավաստի տեղեկություն ունեմ, որ Բելառուսը Ադրբեջանին է մատակարարել «Պոլոնեզ» հրթիռների խմբաքանակ: Բելառուսական ինքնաթիռը բեռը Մինսկից տեղափոխել է Տիգիրդաղ քաղաք, որտեղից այն երկու ադրբեջանական Իլ-76 ինքնաթիռներով բերվել է Բաքու: Լուկաշենկոն սատարում է իր բռնապետ գործընկերոջը նույնիսկ պատերազմի ժամանակ», – ասել է Ներսիսյանը:
Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 4-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր հայ գործընկեր Արմեն Սարգսյանի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ իր երկիրը վեց ամիս զենք չի մատակարարել Ադրբեջանին և Հայաստանին:
https://www.facebook.com/LeonidNersisyan/posts/3610748898973501