Հանքարդյունաբերող ընկերությունն ընդդեմ բնապահպան-ակտիվիստի

Այսօր` մարտի 29-ին ժամը 12:00-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր դատարանում Արմեն Դանիելյանի նախագահությամբ տեղի կունենա բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսեսյանի նկատմամբ Հայաստանում հանքարդյունաբերող ընկերություն «Դինո Գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն ներկայացրած քաղաքացիական հայցով նախնական դատական նիստը:

Նշենք, որ Կապանի «Դինո Գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսեսյանի նկատմամբ 2013 թվականի հունվարի 25-ին հայց է ներկայացրել ընկերությանը զրպարտելու համար: Ընկերությունը պահանջում է հերքել պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկությունները:

Քաղաքացիական հայցի համար հիմք է հանդիսացել այն, որ Եղիա Ներսեսյանը, ԱՄՆ-ի հայ համայնքին ներկայացնելով հանքարդյունաբերող ընկերությունների աշխատանքը, ասել էր, թե Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն հանքագործների նկատմամբ էլեկտրաշոկ է կիրառել:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել