ԵՊՀ-ն հատուկ բացված հաշվեհամարին փոխանցել է ևս 30 մլն դրամ

Երևանի Պետական Համալսարանը շարունակում է մասնակցել դրամահավաքին.
«ԵՊՀ-ն հատուկ բացված հաշվեհամարին փոխանցել է ևս 30 մլն դրամ, Իջևանի մասնաճյուղը՝ 5 մլն դրամ, իսկ աշխատակիցները՝ ավելի քան 20 մլն դրամ։

Երևանի պետական համալսարանը, մշտապես լինելով հանձնառու համազգային խնդիրներում, շարունակում է մեծ պատրաստակամությամբ և հնարավոր բոլոր միջոցներով իր նպաստը բերել հայրենիքի պաշտպանության ու անվտանգության սրբազան գործին։

Հիշեցնենք, որ դեռևս սեպտեմբերի 28-ին ԵՊՀ-ն, միանալով «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավին, հատուկ բացված հաշվեհամարին փոխանցել էր 20 մլն դրամ, իսկ Իջևանի մասնաճյուղը՝ 1 մլն դրամ։

Տեղեկացնենք, որ ԵՊՀ աշխատակիցների դրամահավաքը դեռևս շարունակվում է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել