«Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են․
«Համահայկական դրամահավաքին զուգահեռ, որի շնորհիվ արդեն նվիրաբերվել է ավելի քան 85 մլն ԱՄՆ դոլար, Հիմնադրամը նաև մոբիլիզացնում է իր համաշխարհային ցանցը մարդասիրական օգնությունը Հայաստան հասցնելու համար։
Նվիրված բարերարների շնորհիվ ԱՄՆ-ում գործող Հայաստան hիմնադրամը կազմակերպել է մարդասիրական օգնության համար նախատեսված չարթերային չվերթ Լոս Անջելեսից դեպի Երևան, որի շնորհիվ հատուկ բեռնատար օդանավով հայրենիք են հասնելու մի քանի տոննա դեղորայք, վիրաբուժական և բժշկական սարքավորումներ, մարդասիրական այլ օգնություն։
Համահայկական հիմնադրամի և նրա մեծահոգի բարերարների ջանքերի շնորհիվ արդեն մոտ օրերս երկրորդ բեռնափոխադրող օդանավը կժամանի Երևան՝ կրկին տեղ հասցնելով անհրաժեշտ բժշկական և մարդասիրական օգնություն։
Հայաստան է ժամանելու նաև բժշկական անձնակազմ, այդ թվում վնասվածքաբան-վիրաբույժներ իրենց տեղացի գործընկերների հետ միասին անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու համար։
Բեռնափոխադրումը և առաջին ահրաժեշտության բժշկական անձնակազմի ներգրավումը կազմակերպելուց բացի, ԱՄՆ-ի Հայաստան
Հիմնադրամի ջանքերի շնորհիվ հավելյալ 21 մլն ԱՄՆ դոլարի նվիրատվություն է հավաքագրվել և փոխանցվել հայրենիք։
Միայն միասին մենք կարող ենք փրկել մեր հայրենիքը։
Արա՛ քո նվիրատվությունը հիմա՝
www.himnadram.org
PayPal recipient: [email protected]»։