Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք.
«Փաստաբանները ոչ միայն իրենց մասնագիտական առաքելությամբ, այլ նաև հասարակական նախաձեռնություններով մշտապես մասնակցում են Հայաստանի և Արցախի առջև ծառացած խնդիրների լուծումներին:
Փաստաբանների պալատի, Փաստաբանական դպրոցի, փաստաբանների, փաստաբանական գրասենյակների, ֆրանսիահայ բարերար Ռայմոնդ Եզեգելյանի, ինչպես նաև 12 ֆրանսիահայ փաստաբաններից ստացված ընդհանուր միջոցներից՝ 2020թ. հոկտեմբերի 2-ին 3.709.000 (երեք միլիոն յոթ հարյուր ինը հազար) ՀՀ դրամի չափով օժանդակություն է ցուցաբերվել Արցախի Հանրապետությանը նախապես պայմանավորված պարենային մթերքների ձևով:
Այս ընթացքում փաստաբանների և ֆրանսահայ բարերար Ռայմոնդ Եզեգելյանի կողմից կրկին փոխանցումներ են կատարվել, ինչպես նաև փաստաբանական դպրոցն է փոխանցել նվիրատվության ֆոնդին 500.000 ՀՀ դրամ: Փաստաբանների պալատի խորհուրդը բյուջեով փաստաբանների ամանորյա միջոցառման համար նախատեսված 1.200.000 ՀՀ դրամը նույնպես ուղղել է նվիրաբերության ֆոնդին:
Փաստաբանների պալատի խորհուրդը 09.10.2020թ. թիվ 20-Լ միաձայն ընդունված որոշմամբ որոշել է նվիրաբերության ֆոնդի գումարից 5.500.000 (հինգ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Տեղեկացնում ենք, որ ՀՀ փաստաբանների պալատի կողմից արդեն կատարված օժանդակության ընդհանուր գումարը կազմում է 9.209.000 (ինը միլիոն երկու հարյուր ինը հազար) ՀՀ դրամ:
Նվիրատվության ֆոնդի մնացորդային միջոցները լրացվելուց հետո նույնպես կուղղվեն հանրօգուտ նպատակներին:
Հ.Գ. ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությանը միացել է նաև Փարաքարի Սուրբ Հարություն Եկեղեցին՝ տրամադրելով 1.000 կգ ալյուր, որը հանձնվել է Հայաստանում Արցախի ներկայացուցչությանը:
Փաստաբաններից շատերն իրենց օժանդակությունն անմիջականորեն ուղղել են «Հայաստան» համահայկական հիմնադրամին և Արցախին:
Առաջնագծում են գտնվում նաև փաստաբանները, որոնց ընտանիքի անդամների հետ Փաստաբանների պալատի աշխատակիցները կապի մեջ են»: