Քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում

Քաղաքացիներն ունեն`

1) բարենպաստ շրջակա միջավայրի և սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման իրավունք.
2) շրջակա միջավայրի սանիտարահամաճարակային իրադրության վերաբերյալ հավաստի և ամբողջական տեղեկատվության և իրազեկման իրավունք.
3) պետական մարմինների` բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանը վերաբերող որոշումների և ծրագրերի մշակմանը, քննարկմանն ու ընդունմանը, սահմանված կարգով, մասնակցելու և դրանց իրականացումը վերահսկելու իրավունք.

4) սանիտարական կանոնների խախտման հետևանքով իրենց առողջությանը հասցված վնասի փոխհատուցում ստանալու իրավունք` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Քաղաքացիները պարտավոր են`
1) հոգալ իրենց առողջական վիճակի, երեխաների առողջության և հիգիենիկ դաստիարակության մասին.
2) կատարել Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության պահանջները.
3) կատարել սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմինների և պաշտոնատար անձանց որոշումներն ու կարգադրությունները.
4)մասնակցել սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացմանը:

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել