Ադրբեջանը կոնկրետ խնդիր է դրել՝ որքան հնարավոր է ավիրել բնակավայրերը. Տիգրան Աբրահամյան

Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Հատկապես վերջին երկու օրերին Ադրբեջանը կոնկրետ խնդիր է դրել՝ որքան հնարավոր է ավիրել բնակավայրերը։

Բայց դրա մասին չէի ուզում գրել։

Պատերազմի, զանգվածային հրթիռակոծության, ավիահարվածներից դուրս Արցախում կյանք կա, ջերմություն, իրար նկատմամբ ընդգծված հարգանք, նվիրվածություն, իրար հետ վերջին հացը կիսելու մեծագույն ցանկություն։

Ընդգծված շնորհակալական զգացում բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր այս անչափ բարդ, պատասխանատու ժամանակներում իրենց կողքին են. հայրենիքն են պաշտպանում՝ ով ինչով կարողանում է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել