Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Դեղատնային գործունեության ընթացքում լիցենզավորման պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելու համար սահմանված պատասխանատվության միջոցները փոփոխվել են։
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը, որպես վերահսկողություն իրականացնող մարմին, տեղեկացնում է․
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը լրացվել է լրացնել հետևյալ բովանդակությամբ 158.1-ին հոդվածով։ Ըստ այդմ՝
«Հոդված 158.1. Դեղատնային գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ՀՀ-ում դեղատնային գործունեության իրականացման ընթացքում լիցենզավորման պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը
1. Դեղատնային գործունեության լիցենզավորված անձի կողմից ՀՀ-ում դեղատնային գործունեության իրականացման ընթացքում լիցենզավորման պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, եթե դրանք չեն առաջացրել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված պատասխանատվություն`
առաջացնում է նախազգուշացում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումը կատարելու համար նախազգուշացում կիրառելուց հետո` 30 օրվա ընթացքում, իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից համապատասխան խախտումը չվերացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»:
2020թ․ հոկտեմբերի 2-ին պաշտոնապես հրապարակված սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թթ․ ապրիլի 1-ին»: