Մենք պետք է ունենանք ամուր թիկունք, որպեսզի կարողանանք հաջողություններ ունենալ առաջնագծում․ Հայկակ Արշամյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկական Արշամյանը հոկտեմբերի 5-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, շնորհակալություն հայտնեց այս օրերին նվիրաբերություն իրականացնող բոլոր անձանց։

«Մենք պետք է ունենանք ամուր թիկունք, որպեսզի կարողանանք հաջողություններ ունենալ առաջնագծում։ Առանց ամուր թիկունքի մեր հաջողությունները կուշանան, ուստի խնդրում եմ որքան հնարավոր է ակտիվ եղեք։ Մենք պետք է մեծ գումարներ հավաքենք»,-ասաց հիմնադրամի տնօրենը։

Նա նշեց նաև խոշոր նվիրատվությունների մասին, որ վերջին մի քանի ժամում մի քանի հիմնադրամներ 3, 3, 1 միլիոն դոլար են փոխանցել։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել