Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ադրբեջանական Գյանջա քաղաքի կադրերն եմ նայում և մեր կողմից թիրախավորված օբյեկտների հետևանքները։
Արդեն տեղեկություններ կան Ադրբեջանում ոստիկանների և քաղաքացիների միջև բախումների մասին։
Մեր կողմից Ադրբեջանի տարբեր բնակավայրերում տեղակայված ռազմական օբյեկտների խոցման և դրա հետևանքների պատասխանատվությունը Ադրբեջանի իշխանությունների ուսերին է»։