Հայաստանի ազգային հավաքականի և «Ժիլինայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը գոլի հեղինակ է դարձել Սլովակիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Դունայսկա Ստրեդայի» դեմ խաղում (4-1):
Բիչախչյանը խփած գնդակը նվիրել է հայ զինվորին՝ գոլը տոնելիս ցուցադրելով շապիկը, ապա գրառում կատարելով սոցցանցում։
«Հատուկ գոլ իմ հայրենիքի համար։ Ես հպարտ եմ, որ հայ եմ: Ես միշտ քո հետ եմ Հայաստան Աշխարհ»,-նշել է նա։