Որքա՞ն կարող է արժենալ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման համար իրավունքը գրանցող անձը պետք է ներկայացնի ոչ միայն պետական տուրքի, այլև պետական գրանցման ծառայության վճար:

Անշարժ գույքի միավորի նկատմամբ մեկ գույքային իրավունքի ծագման, փոփոխման կամ փոխանցման պետական գրանցման ծառայությունների մատուցման համար գանձվում է 25000 դրամ, բացառությամբ ներքոշարադրյալ դեպքերի:

Միջազգային կազմակերպությունների վարկերի և դրամաշնորհների, պետական բյուջեի միջոցների հաշվին կառուցված և քաղաքացիներին փոխանցված բազմաբնակարան շենքերի բնակարանների, անհատական բնակելի տների միավորի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, Շիրակի և Լոռու մարզերի համայնքներին հանձնված նախկին պետական բնակարանային ֆոնդի նկատմամբ համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցման, Շիրակի և Լոռու մարզերի բնակավայրերում պետական գնման պայմանագրով նախատեսված բնակարանային ֆոնդի կառուցապատման համար ձեռք բերված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների վարկերի և դրամաշնորհների, պետական բյուջեի միջոցների հաշվին Շիրակի և Լոռու մարզերում կառուցված բնակելի ֆոնդի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի նվիրատվության‚ առուվաճառքի պայմանագրի հիման վրա քաղաքացիների սեփականության իրավունքի պետական գրանցման, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ մեկ գույքային իրավունքի ծագման, փոփոխման կամ փոխանցման պետական գրանցման համար ծառայության վճարը 2000 դրամ է:

Բացի վերը նշված վճարից պետք է վճարել նաև պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով:

Ի դեպ, կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման գործընթացի ժամանակ պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման պայմանագրերի պետական գրանցման համար սեփականատերերը (օգտագործողները) ազատվում են պետական տուրքի վճարումից:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել