Վրաստանի նախագահն առաջարկել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին բանակցել Թբիլիսիում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ հայտարարելով, որ պատրաստ է Թբիլիսիում հարթակ տրամադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ցանկացած ձևաչափով բանակցություններ անցկացնելու համար․ այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ես ցանկանում եմ դիմել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին և իշխանություններին, որպեսզի որքան հնարավոր է արագ վերականգնենք նրանց միջև երկխոսությունը, կոչ անենք նվազեցնել սրացումը և դադարեցնել կրակը: Մենք պատրաստ ենք մեր երկիրը, Թբիլիսին, դարձնել մի վայր, որտեղ հնարավոր կլինի անցկացնել ցանկացած բանակցություններ: Մենք պատրաստ ենք անել այն ամենը, ինչ կցանկանան կողմերը»,- ասել է Զուրաբիշվիլին ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո, որը նվիրված է եղել ղարաբաղյան հակամարտությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել