Մարտերը շարունակվել են, ուղղությունները նույնն են, մեր զինված ուժերը հետ են մղում բոլոր հարձակումները։ Այս մասին հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան։
Նրա խոսքով՝ վերջին 24 ժամում հակառակորդի կորուստներն են․
- 540 սպանված,
- ավելի քան 700 վիրավոր,
- 45 միավոր զինտեխնիկա,
- 6 ինքնաթիռ,
- 3 ուղղաթիռ,
- 6 ԱԹՍ։
«Այսօր հեռահար հրթիռային միջոցներով թշնամին 2 անգամ հարվածել է Հադրութ քաղաքին, նույնքան՝ Ստեփանակերտին։ Թիրախավորվում են այլ բնակավայրեր, ենթակառուցվածքներ։ Ծանր մարտերը շարունակվում են հյուսիսում և հարավում։ Հիմնականում շարունակում ենք պաշտպանողական, որոշ տեղերում՝ այլ բնույթի գործողություններ»,-նշել է Արծրուն Հովհաննիսյանը։