Արցախի փրկարար ծառայությունում 10 վիրավոր կա

Հայկական միասնական տեղեկատվական հարթակից հայտնում են․

«Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտը հրթիռակոծելու հետևանքով Արցախի փրկարար ծառայությունում 10 վիրավոր կա: Նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
Ստեփանակերտում փրկարար ծառայության շենքը մասնակի ավերվել է, փշրվել են ապակիներ, քանդվել են պատեր, վնասվել են մեքենաներ կայանատեղիում»։

Հիշեցնենք, որ թշնամին այսօր՝ հոկտեմբերի 2-ին հարվածել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին։

«Ստեփանակերտում կան քաղաքացիական ենթակառուցվածքների բազում վնասվածքներ, վիրավորներ։ Տուժել է փրկարար ծառայությունը»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել