Երբ մենք Խաղաղության կոչ էինք անում, ձեռք մեկնում, չսեղմեցին այդ ձեռքը․ նորմալ է, որ հիմա մի քիչ հուզված են․ Աննա Հակոբյան

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երբ մենք Խաղաղության կոչ էինք անում, ձեռք մեկնում, չսեղմեցին այդ ձեռքը, պատասխանեցին, թե եթե «խաղաղություն եք ուզում այսպես արեք, այնպես արեք, թե չէ՝ գալու ենք, գրավելու ենք, Ղարաբաղի գյուղերի տների տանիքներին մեր դրոշն ենք դնելու, հողն ենք համբուրելու, նահատակվելու ենք սուրբ հողում»։

Նորմալ է, որ հիմա մի քիչ հուզված են։ Հատկապես որ՝ իրենք այդպես էլ չեկան, վարձկան-ահաբեկիչներ ուղարկեցին «սուրբ հողում նահատակվելու» ու շտապեցին Թուրքիային շնորհակալություն հայտնել դրա համար»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել