Ադրբեջանաթուրքական ռազմական օդուժի ռմբակոծությունից զոհված 3 քաղաքացիական անձինք մեր հարազատներն են․ Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սեպտեմբերի 30-ին Մարտակերտում ադրբեջանաթուրքական ռազմական օդուժի ռմբակոծությունից զոհված 3 քաղաքացիական անձինք մեր հարազատներն են’ կնոջս հարազատ քեռին’ Հրանտ քեռին, իր կինը’ Լյուբան ու կնոջ քույրը… Խաչատրյանների ընտանիքը շատ թանկ է վճարել իր հայրենի օջախի պաշտպանության համար (ինչպես և շատերը Արցախում, Հայաստանի մյուս մարզերում)։ Առաջին զոհը բժիշկ Վալերիկ Խաչատրյանն էր, ով Արցախի ազատագրման առաջին պատերազմում իր մասնագիտական պարտքը կատարելիս գերեվարվեց, բայց գերությունից հետո մեկ տարի էլ չապրեց… Մյուս եղբայրն էլ չդիմացավ այդ վշտին ու գնաց իր եղբոր մոտ… Գյուղի գրավում թշնամու կողմից, տևական տեղահանությունը, գաղթ, վերադարձ գյուղ, ավերակների վրա զրոյից նոր տան կառուցում, օջախի ծուխը ծխացնել…. Այս շղթան անցան բոլորը, այդ թվում եղբայրներից կրտսերը’ Հրանտ քեռին…. Հիմա Հրանտ քեռին, կինը’ Լյուբան ու քենին զոհվեցին… Հրաժարվել էր այս օրերին լքել իր տունը, խանութը… Դեհ, իսկական արցախցի է’ կողով, անվախ… Կին, որդին էլ չեն լքել ամուսնուն ու հորը… Տղան է միայն հրաշքով վիրավոր փրկվել ու այս ողբերգության մեջ դա միակ փոքր լույսն է… Ալիև ու Էրդողան, չեք մարսելու։ Ծնկելու եք…
Լույս դառնան բոլոր նահատակված հայրենյաց պաշտպանների հոգիները… Ձեր բոլորի արյունը չենք մոռանալու ու չենք ներելու…»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել