Թշնամու ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտը․ 3 խաղաղ բնակիչ է զոհվել, կան վիրավորներ

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացնում է․

«Քիչ առաջ թշնամու ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաև վիրավորներ: Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով գրոհում է խաղաղ բնակչության դեմ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը:
Ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել