«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայաստանում աշխատող օտարերկրացի հաճախորդներիցս մեկը զանգեց ու հայտնեց, որ անսալով երեկվա կոչիս 10 միլիոն դրամ է փոխանցել մեր հիմնադրամին ու մի քանի օրից էլ կանի Համահայկական հիմնադրամին: Սիրելիներս, պետք չէ հապաղել կամ ամաչել. պետք է կապվել բոլոր ծանոթներին ու ընկերներին ու խնդրել երկու հիմնադրամներին էլ նվիրաբերություն անել»: