Օտարերկրացի հաճախորդներիցս մեկը զանգեց ու հայտնեց, որ անսալով երեկվա կոչիս 10 միլիոն դրամ է փոխանցել մեր հիմնադրամին․ Վարուժան Ավետիքյան

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայաստանում աշխատող օտարերկրացի հաճախորդներիցս մեկը զանգեց ու հայտնեց, որ անսալով երեկվա կոչիս 10 միլիոն դրամ է փոխանցել մեր հիմնադրամին ու մի քանի օրից էլ կանի Համահայկական հիմնադրամին: Սիրելիներս, պետք չէ հապաղել կամ ամաչել. պետք է կապվել բոլոր ծանոթներին ու ընկերներին ու խնդրել երկու հիմնադրամներին էլ նվիրաբերություն անել»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել