Ժամանակին, եթե հիշում եք Վազգեն Սարգսյանին անհրաժեշտ եղան մահապարտներ և մենք հաղթանակը կերտեցինք․ Անդրանիկ Քոչարյան

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ռազմական դրություն հայտարարելն ամենակարևոր որոշումն էր, եթե Ապրիլյան պատերազմի ժամանակ էլ հայտարարվեր՝ պատկերն այլ կլիներ: Այնուհետև ասաց, որ մարդկային ուժը սպառազինությունից շատ ավելի կարևոր է:

«Ժամանակին, եթե հիշում եք Վազգեն Սարգսյանին անհրաժեշտ եղան մահապարտներ և մենք հաղթանակը կերտեցինք շնորհիվ մահապարտի, որովհետև մահապարտը սպառազինությունից շատ կարևոր հանգամանք էր, որովհետև սպառազինությունը, դուք տեսաք, ինչպես ադրբեջանցիները մեր մի շարք դիրքերում շատ նոր ձեռք բերված տեխնիկական միջոցները թողեցին ու փախան, դա խոսում է այն մասին, որ այնուամենայնիվ Հսյաստանի, թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը երեկ ցուցաբերեցին անկեղծ մոտեցում հայրենիքին և նրա անվտանգությանը: Եվ երեկ պատմական օր էր»,- ասաց պատգամավորը:

Ըստ Քոչարյանի՝ պետությունը կայացրեց օպերատիվ և արագ որոշում: Ամբողջ պետական համակարգը մոբիլիզացրեց կարևորագույն խնդրի շուրջ: Նրա խոսքով, Արցախի և Հայաստանի այս ներդաշնակությունը՝ անկախ պատերազմի տևողությունից, բերելու է հաղթանակի: Նա նաև խոսեց պատերազմի գործողությունների մասշտաբի մաասին:

«Այսպիսի հարված ես չեմ հիշում: 90-ականներից ես եղել եմ բանակի ակունքներում, եղել են գործողություններ, մեծ, ծավալուն գործողություններ, եղել են վերելքներ, անկումներ մինչև 94 թվականի զինադադարը, բայց երեկվա գործողությունները իր ծավալով… 30 տանկ մեկ օրում, դա Ադրբեջանի տանկային զինանոցի 10 տոկոսն է»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել