Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ստեփանակերտում եմ։ Եկել եմ արցախցի մեր քույրերի եւ եղբայրների կողքին լինելու։
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»։
Սեպտեմբերի 27-ին, ժամը 07։10-ից Ադրբեջանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության սահմանագծի ողջ երկայնքով ռազմական հարձակում է սկսել՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը։