«Ազգովի պատերազմ ենք մղելու և ազգովի հաղթանակ ենք տանելու». Արցախի նախագահը քիչ հետո ուղերձով կդիմի ժողովրդին

Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է.

«Սիրելի ՛ հայրենակիցներ

Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով և բազմաթիվ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ թշնամին սկսել է ակտիվ հրետակոծություն: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել, ցուցաբերել հանգստություն:

Քիչ առաջ հանդիպել եմ մեր առաջին կամավորականներին: Հավաստիացնում եմ՝ մեր զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են, իսկ պատասխանը լինելու է համաչափ: Իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և յուրաքանչյուր կորստի համար պատասխան են տալու:

Սա կենաց մահու կռիվ է, որն ընդունում ենք ազգովի և ազգովի հաղթանակ ենք տանելու»։

Նա ավելի վաղ նշել էր․

«Կենաց մահու պատերազմ է, կենաց մահու պատերազմ ենք տալու բոլորս: Ազգովի պատերազմ ենք մղելու և ազգովի հաղթանակ ենք տանելու:

Նախագահ Հարությունյան

Հ.Գ. Հանրապետության նախագահը քիչ հետո ուղերձով կդիմի ժողովրդին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել