Կենսաթոշակն անկանխիկ ստացողները պետք է ներկայանան բանկ՝ ստորագրելու Հայաստանում լինելու մասին փաստաթուղթը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ դրությունը ավարտվել է սեպտեմբերի 11-ին, կենսաթոշակը անկանխիկ եղանակով (բանկային քարտ) ստացող կենսաթոշակառուն, ում բանկ ներկայանալու տարին լրանում է սեպտեմբեր ամսին, պետք է ներկայանա բանկ և հայտարարություն ստորագրի Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին՝ կենսաթոշակի վճարման գործընթացն անխափան իրականացնելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել