Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա է լինելու «Կապուստին Յար» (ք.Վոլգոգրադ) զորավարժարանում այսօր անցկացվող «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հիմնական փուլին»: