Աղջկա պատճառով վիճաբանությունը ավարտվել է մահացու ելքով

Երևան քաղաքի բնակիչ Հրանտ Ալոյանին Կոտայքի մարզի դատախազությունը մեղադրանք է առաջադրել դիտավորությամբ Իգորի Հովակիմյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար, որն անզգուշությամբ առաջացնել է տուժողի մահը:

Ըստ մեղադրանքի՝ նա 2011թ հոկտեմբերի 3-ին` ժամը 10:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի «Ճարտարագիտական» քոլեջի մուտքի դարպասի մոտ Արմինեի (անունը փոխված է) հետ հարաբերությունների պարզաբանման նպատակով վիճաբանել է Հայկ Հովակիմյանի հետ:
Այդ ընթացքում Հրանտը, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, բռունցքով հարվածել է Հայկի գլխին և պատճառել կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնասի հատկանիշներ պարունակող գլխի ենթամաշկային, գլխուղեղի ենթաոստայնային տարածում արյունազեղումներ, արյունահավաքներ, ուղեղիկի փափուկ թաղանթների, ուղեղանյութի, գլխուղեղի կողմնային փորոքների այրունազեղումներ, քթի ոսկրերի կոտրվածք, կթի հիմի շրջանի սալջարդ վերքեր, որի հետևանքով Հ. Հովակիմյանի գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաները սուր խանգարվել են ` անզգուշությամբ առաջացնելով Հայկ Հովակիմյանի մահ:

Հրանտ Ալոյանը կալանավորված է: Գործի դատաքննությունը դեռ ընթանում է:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել