Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`
Հերմինե Արայիկի Կատվալյանին 2020 թվական սեպտեմբերի 25-ից ազատել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի միջազգային տնտեսական ինտեգրման վարչության պետի տեղակալի (06-Գ30-19.1-Ղ3-1) պաշտոնից»։