Իշխանությունը և ԲՀԿ-ն ֆեյսբուքյան «փոխհրաձգության» են անցել

«Փոխհրաձգության» մեկնարկը տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը վաղ առավոտյան իր ֆեյսբուքյան էջում հիշեցրել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից բռնաբարության կատարման 41 տարվա վաղեմության դրվագը:

Դրան ի պատասխան՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը ֆեյսբուքյան գրառում էր արել, որտեղ նշել էր, որ՝ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը:

Քիչ առաջ պատասխան գրառում կատարեց նաև ԱԺ «Իմ Քայլը» դաշինքի պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը, որն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պարոն Ծառուկյանը առաջարկում է սահմանադրությամբ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան բարձրագույն պաշտոններ զբաղեցնել։ Լիովին համաձայն եմ։ Կարծում եմ պետք է ֆիքսել նաև մտավոր և ինտելեկտուալ լուրջ խնդիրներ ունեցող անձանց պարագան։ Իսկապես արժի»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում հայտնվել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տարիներ առաջ տեղի ունեցած խմբակային բռնաբարության գործով դատավճռի «սքրինշոթերը»:

Դատավճիռը հրապարակվել էր 1979 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ Սոցիալիստական Հանրապետության հայկական ՍՍՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայում՝ դատավոր Ա. Սարգսյանի նախագահությամբ:

Դատավճռով՝ Գագիկ Ծառուկյանը մեղավոր էր ճանաչվել հանցագործության կատարման համար և դատապարտվել 7 տարվա ազատազրկման. նա պատիժը կրել է ուղղիչ աշխատանքային գաղութում: 2001 թվականին Վճռաբեկ դատարանի որոշմամբ բեկանվել էև, և Գագիկ Ծառուկյանն արդարացվել էր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել