Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ.
Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն:
Աջակցել, միանշանակ աջակցել»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում հայտնվել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տարիներ առաջ տեղի ունեցած խմբակային բռնաբարության գործով դատավճռի «սքրինշոթերը»:
Դատավճիռը հրապարակվել էր 1979 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ Սոցիալիստական Հանրապետության հայկական ՍՍՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայում՝ դատավոր Ա. Սարգսյանի նախագահությամբ:
Դատավճռով՝ Գագիկ Ծառուկյանը մեղավոր էր ճանաչվել հանցագործության կատարման համար և դատապարտվել 7 տարվա ազատազրկման. նա պատիժը կրել է ուղղիչ աշխատանքային գաղութում: 2001 թվականին Վճռաբեկ դատարանի որոշմամբ բեկանվել էև, և Գագիկ Ծառուկյանն արդարացվել էր:
Ծառուկյանի պաշտպանական թիմը դիմել է գլխավոր դատախազին՝ պարզելու համար, թե ինչպես է 40 տարվա վաղեմության դատական վճիռը, որը կայացվել է փակ նիստում, հասանելի դարձել հանրությանը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարցապնդում էր ներկայացրել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։ Վերջինս մտքերի փոխանակության ավարտին մոտեցել էր ամբիոնին 2 գրքով, որոնք սեռական դաստիարակության մասին էին։ Նա անդրադարձավ պետական չափորոշիչների մասին ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը ու նշեց․ «Այս չափորոշիչները մի խումբ կոտայքցիների սկտիպեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները, սիրել եղեկեցին և այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն»։
Այս խոսքերից հետո ԲԿՀ-ականները և ԼՀԿ-ականները սկսեցին հարվածել սեղաններին։ Արայիկ Հարությունյանի ակնարկը այս քրեական գործի մասին էր։