Այսուհետ ԱԺ ամբիոնից բոլորը պետք է դիմակով ելույթ ունենան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Աննա Կոստանյանը՝ ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից, փորձեց հանել դիմակը, սակայն ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը նկատողություն արեց:

Միրզոյանը հայտարարեց, որ դիմակը պետք է կրել ինչպես նիստի ողջ ընթացքում, այնպես էլ ամբիոնից ելույթ ունենալիս: Կոստանյանը նշեց, որ չի կարող խոսել դիմակով, քանի որ շունչը կտրվում է:

«Եկեք պայմանավորվենք: Այսուհետ ամբիոնից ելույթ ունենալիս բոլորը պետք է լինեն դիմակներով»,-դիմեց Միրզոյանը գործընկերներին:

Կոստանյանը համաձայնեց։

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ամբիոնից դիմակով խոսելու հարցը բարձրացրեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կոչ արեց նիստի ներկաներին ամբիոնից խոսել դիմակով։

«ԿԳՄՍ նախարարը մի անգամ տուգանվել է եթերում առանց դիմակի հայտնվելու համար։ Եկեք պահպանենք կանոնները»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել