Քաղաքացին մետրոյում մոռացել է շագանակագույն թղթապանակ՝ շատ կարևոր փաստաթղթերով․ Երևանի մետրոպոլիտեն

Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Սիրելիˊ ուղևորներ,

Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 13։00-ից 14։00-ն ընկած ժամանակահատվածում՝ Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանից «Բարեկամություն» կայարան ուղևորվելիս, քաղաքացի Ստեփանյան Մհերը գնացքում մոռացել է իր շագանակագույն թղթապանակը՝ շատ կարևոր փաստաթղթերով։

Թղթապանակը վերցրել է ուղևորներից մեկը և չի փոխանցել ո՛չ մետրոպոլիտենի աշխատակիցներն, ո՛չ հերթապահություն իրականացնող ոստիկաններին ։

Խնդրում ենք օգնել քաղաքացուն գտնել փաստաթղթերը։

Տարածելը խրախուսվում է։

Կորսվածի վերաբերյալ զանգահարել քաղաքացի Ստեփանյան Մհերին ՝ հեռ․ 055 94 54 34»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել