Ո՞ր դեպքերում կարելի է հրապարակել որդեգրման մասին տեղեկությունները

Հաշվի առնելով որդեգրման առանձնահատկությունները` օրենքը սահմանել է այդ փաստի գաղտնիության ապահովման համար իմպերատիվ նորն:
Մասնավորապես, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի համաձայն` ՔԿԱԳ մարմնի ղեկավարը և աշխատողը, առանց որդեգրողների (որդեգրողի) համաձայնության, իրավասու չեն որդեգրման մասին որևէ տեղեկություն հայտնելու կամ փաստաթղթեր տալու:

Որդեգրողի մահվան դեպքում նրա որդեգրված չափահաս երեխան իրավունք ունի դիմելու ՔԿԱԳ մարմին և նրանից իր որդեգրման մասին տեղեկություններ ստանալու:

Որդեգրողի (որդեգրողների) համաձայնության բացակայության դեպքում որդեգրված չափահաս երեխան կարող է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ՔԿԱԳ մարմիններից իր որդեգրման մասին տեղեկություններ ստանալ:

Պետք է իմանալ, սակայն, որ ՔԿԱԳ մարմնի ղեկավարը պարտավոր է քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վերաբերյալ տեղեկությունները տրամադրել Հայաստանի Հանրապետության բնակչության ռեգիստրի ձևավորման և վարման նպատակներով համապատասխան լիազոր մարմիններին, ինչպես նաև դատարանի (դատավորի), դատախազության, նախաքննության, հետաքննության մարմիններին՝ հարուցված քրեական կամ քաղաքացիական գործերի կապակցությամբ և օրենքով նախատեսված իրավասու այլ մարմինների պահանջով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել