«Լուսավոր Հայաստան» խմբակցության որոշման համաձայն Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է պատգամավոր Արկադի Խաչատրյանի թեկնածությունը:
Այսօր 86 կողմ, 4 դեմ ձայներով Արկադի Խաչատրյանն ընտրվեց հանձնաժողովի նախագահ։
Հիշեցնենք, որ Խաչատրյանը 1997թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: Տնտեսագետ-մաթեմատիկոս է: 1997թ. ընդունվել է Կառավարման պետական համալսարանի (Մոսկվա) ֆինանսական մենեջմենթի ինստիտուտի ասպիրանտուրան, այնուհետեւ տեղափոխվել եւ 2000թ. ավարտել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀ ՖԷՆ ՏՀԻ) ասպիրանտուրան: Տնտեսագիտության թեկնածու է: