Արկադի Խաչատրյանն ընտրվեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

«Լուսավոր Հայաստան» խմբակցության որոշման համաձայն Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է պատգամավոր Արկադի Խաչատրյանի թեկնածությունը:

Այսօր 86 կողմ, 4 դեմ ձայներով Արկադի Խաչատրյանն ընտրվեց հանձնաժողովի նախագահ։

Հիշեցնենք, որ Խաչատրյանը 1997թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: Տնտեսագետ-մաթեմատիկոս է: 1997թ. ընդունվել է Կառավարման պետական համալսարանի (Մոսկվա) ֆինանսական մենեջմենթի ինստիտուտի ասպիրանտուրան, այնուհետեւ տեղափոխվել եւ 2000թ. ավարտել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀ ՖԷՆ ՏՀԻ) ասպիրանտուրան: Տնտեսագիտության թեկնածու է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել