Երևանում և Սյունիքում ժամեր շարունակ գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստման, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 3-ին ժամը 09․00-ից մինչև սեպտեմբերի 4-ի ժամը 18․00-ն դադարեցվելու է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Բուսաբանական, Գերցենի, Էմինեսկու, Ռուբինյանց, Ռադիշև, Դ․Անհաղթի, Պ․Սևակի, Լեփսիուսի, Ազատության, Դրոյի, Կ․Ուլնեցի 1-ին, 2-րդ, 3-րդ փակուղիների, Սարկավագի, Քանաքեռի, Քանաքեռցու, Ադոնցի, Ներսիսյան, Մ․Ավետիսյան 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, Վ․Վահյան, Գոգոլի փողոցների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 3-ին ժամը 09․00-ից մինչև ժամը 18․00-ն կդադարեցվի նաև Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արզումանյան նրբ, Ձորք, Բաղաբերդ, Հալիձոր թաղամասերի գազամատակարարումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել