Ո՞վ է նորանշանակ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, ի՞նչ կենսագրություն նա ունի

Ինրպես արդեն հայտնել ենք, նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 1-ին հրամանգիր է ստորագրել, որի համաձայն Արա Ֆիդանյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ։

Իրավաբան․net-ը ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը։

Արա Ֆիդանյանը ծնվել է 1979 թ. օգոստոսի 21-ին, Երևան քաղաքում:

1995-2000 թթ. սովորել է ՆԳՆ բարձրագույն դպրոցում, ավարտելուց հետո` 10.04.2000 թ. նշանակվել է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթունի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի օպերլիազոր, ապա նույն բաժնի ՔՀ բաժանմունքի հետախուզության գծով օպերլիազորի պաշտոնում:

26.11.2003-03.12.2005 թթ.` ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի քրեական հանցագործությունների և միջազգային հետախուզության բաժնի օպերլիազոր,

03.12.2005-26.03.2007 թթ.` ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ինֆորմացիայի մշակման և վերլուծության բաժնի ավագ օպերլիազոր,

26.03.2007-15.01.2010 թթ.` ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի քրեական հանցագործությունների և միջազգային հետախուզության բաժնի հատուկ կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր,

15.01.2010-09.11.2011 թ.` ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի քրեական հանցագործությունների և միջազգային հետախուզության բաժնի պետ:

ՀՀ ոստիկանության պետի 09.11.2011 թ. հրամանով նշանակվել է ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետի պաշտոնին:

Պարգևատրվել է`
ՀՀ ոստիկանության պետի մի շարք խրախուսանքներով:
Ամուսնացած է, ունի մեկ որդի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել